Sunday 26 February 2012

Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights - police, transvestite sex workers (AM)

For overview of the Report in English: Helsinki Association Armenia human rights report 2012: LGBT rights

[UPDATE: For English version of the report, see PINK Armenia website - LGBT situation in Armenia]
***
Ոստիկանություն

Ոստիկանության կողմից նույնասեռական և տրասվիստիտ անձանց իրավունքների խախտումները հիմնականում տեղի են ունենում այգում, որտեղ հավաքվում են նույնասեռական և տրանսվիստիտ մարդիկ: Ոստիկանությունը պարեկային ծառայություն է կատարում այգու տարածքում: Անցորդների կողմից նույնասեռական կամ տրանսվեստիտ անձանց բռնության ենթարկելու դեպքում ոստիկանությունը չի ձեռնարկում որևէ գործողություն այն դադարեցնելու և բռնություն կիրառողին պատասխանատվության համար: Նույնասեռական և տրասվեստիտ անձինք, որոնք սովորաբար գնում են այդ այգի, նշել են, որ ոստիկանությունում ֆիքսել են իրենց հեռախոսահամարները, և երբ իրենք զանգահարում են բռնության կամ ծեծի դեպքում, ոստիկանությունը չի պատասխանում: Կան գրանցված դեպքեր, երբ ոստիկանները անհանգստացնում են այգում գտնվող նույնասեռականներին և տրանսվեստիտներին: Ոստիկանությունը նրանց պրովոկացիայի է ենթարկում և ապա բռնության:

Դեպք
Քաղաքացու հագուստով մի ոստիկան ոստիկանական մեքենայով մոտեցել է այգու մոտ կանգնած մի տրանսվեստիտ անձնավորության և սկսել հայհոյել և հարցնել, թե ինչ էր անում նա այնտեղ` օգտագործելով վիրավորական և նվաստացուցիչ խոսքեր: Ոստիկանը դուրս է եկել մեքենայից և սկսել ծեծել նրան: Ապա նա վերադարձել է իր մեքենան և հեռացել: Զոհը գնացել է ոստիկանական բաժանմունք` բողոք ներկայացնելու, սակայն ոստիկանությունում հրաժարվել են ընդունել իր բողոքը: Թեև տուժողին տրամադրվել է իրավաբանական ծառայություն ՀԿ-ի կողմից, նա հրաժարվեց շարունակել գործը, քանի որ վախենում էր ոստիկանության գործողություններից, որոնք կարող էին նախաձեռնվել հետագայում:

Ոստիկանությունը այգում հետևում է նույնասեռական և տրասվեստիտներին, և երբ տեսնում են նրանց տղամարդու հետ, սպառնում են այդ անձին, որ եթե իրենց գումար չտա, ապա կզանգեն նրա բարեկամներին, կայցելեն հարևաններին և բոլորին կասեն, որ նա այգում է եղել նույնասեռականի կամ տրանսվեստիտի հետ: Չնայած տուժողները գիտակցում են, որ ոստիկանները ոտնահարում են իրենց իրավունքները` նրանք վախենում են բողոքարկեն, քանի որ չունեն անվտանգության երաշխիքներ: Բացի այդ, եղել է նաև դեպք, երբ տրանսվեստիտը բողոք է ներկայացրել ընդդեմ ոստիկանի, և ոստիկանը նրան գումար է առաջարկել իր բողոքը ետ վերցնելու համար: Չնայած, որ տուժողը չի վերցրել գումարը, նա հետ է վերցրել իր բողոքը կրկին անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով:

Բացի վերոնշյալ դեպքերից, կան նաև դեպքեր, երբ առանց որևէ իրավաբանական հիմնավորման նույնասեռական կամ տրանսվեստիտ անձանց տարել են ոստիկանական բաժանմունք: Այնտեղ նրանց պահում են մի քանի ժամ, և բաց են թողնում այն ժամանակ, երբ տուժողները նրանց կաշառք են տալիս: Սովորաբար ոստիկանության այս գործողությունները ուղեկցվում են բանավոր և ֆիզիկական
բռնությամբ: Տեղեկություններ չկան, թե արդյոք ոստիկանության այդ գործողությունները հավանություն են ստացել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, թե նրանք դա անում են սեփական նախաձեռնությամբ: Իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ՀԿ-ն գրանցում է մարդու իրավունքների ոտնահարման
այսպիսի դեպքերը և փորձում է կանխել դրանք ջատագովության միջոցով, քանի որ իրավունքների պաշտպանությունը հնարավոր չէ իրականացնել դատական կարգով` այս պահին տուժողների կողմից պաշտոնական դիմումների բացակայության պատճառով:

2011թ.-ի դեկտեմբերին ոստիկանությունը 10 տրանսվեստիտների բերման է ենթարկել մաշկային և վեներական հիվանդությունների դիսպանսեր` սեռական ճանապարհով փոխանցվող վարակների նկատմամբ հարկադիր ստուգման: Ստուգումից հետո նրանցից 3-ը ազատ են արձակվել, իսկ մյուսները բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանք պահվել են մինչև առավոտ: Ոստիկանները տուժողներին ներկայացրել են, որ կատարում են վերադաս մարմիններից ստացված հրամանն, այն է` ստիպեն նույնասեռական և տրանսվեստիտ անձանց լքել այգին և չհավաքվել այտեղ, և որ սա նպատակին հասնելու առաջին քայլն էր: Չնայած, որ տուժողները չհամաձայնեցին բողոք ներկայացնել` ՀԿ-ն դիմում է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Գլխավոր դատախազություն: Երկու
հաստատությունների պատասխանն այն էր, որ նրանք դեպքը ուղղորդել են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Տվյալ դեպքը դեռ ընթացքի մեջ է:

Այս դեպքը հիմք ծառայեց ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը, որ Երևան քաղաքի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշոլ է "մաքրել այգին և վերադարձնել այն <<նորմալ>> քաղաքացիներին: Չնայած, որ քաղաքապետի կողմից նման պաշտոնական հայտարարություն չի արվել` քաղաքապետարանի կողմից այլ տեղեկատվություն չի տրամադրվել, որը կհաստատեր կամ կմերժեր այն, և կներկայացներ քաղաքապետի իրական դիրքորոշումն այս հարցի շուրջ: Քաղաքապետարանը հրաժարվում է լրագրողներին տալ ցանկացած մեկնաբանություն: Բացի այդ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը հարցազրույց է տվել, որի ժամանակ լրագրողների այն հարցին, թե ինչ է նա անելու այգում հավաքվող նույնասեռական և տրանսվեստիտ անձանց հետ, նա պատասխանել է, որ դեռ չի անրադարձել, բայց կանրադառնա այդ հարցին և ասել է լրագրողներին, որ ինքն աջակցում է այս մարդկանց դեմ նրանց պայքարին:
***

Report in full can is accessible here via http://www.hahr.am

No comments: