Tuesday 19 January 2010

Yerevan daily Hraparak posts story on local lesbian Armenian

Relatively OK story by Yerevan daily Hraparak on local gay Armenian woman (in Armenian), except for the use of “hamaseramol” (once) - unacceptable way of referring to gays in Armenian, and the reference to “որքան էլ մեռած են կանացի բնազդները”...
***


Լեսբուհի Ակիանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
16 Հունվար [06:01]

7-րդ դարում Լեսբոս կղզում բնակվող բանաստեղծուհի Սաֆոն ցածրահասակ էր, թուխ մազերով եւ վառվռուն աչքերով: Երաժշտական գործիքը` քնարը ձեռքին, նա իր աշակերտուհիներին եւ ընկերուհիներին բանաստեղծություններ ու երգեր էր ձոնում:
Լեսբուհի Ակիանը


7-րդ դարում Լեսբոս կղզում բնակվող բանաստեղծուհի Սաֆոն ցածրահասակ էր, թուխ մազերով եւ վառվռուն աչքերով: Երաժշտական գործիքը` քնարը ձեռքին, նա իր աշակերտուհիներին եւ ընկերուհիներին բանաստեղծություններ ու երգեր էր ձոնում: Առաջին կինն էր, որ կնոջ գեղեցկության մասին բացեիբաց խոսեց... Հենց Լեսբոս կղզու անունից է առաջացել "լեսբուհի" բառը: Կանայք, որոնք կանանց են սիրում, այսօր ոչ թաքնված են, ոչ էլ դա գաղտնիք է: Անգամ մեր խուլ Հայաստանում լեսբուհիներն արդեն բավական շատացել են: Նրանցից մեկի` Ակիանի հետ է իմ զրույցը, որը, բնականաբար, իր իսկական անունը չէ: Բայց անկեղծացավ ձայնագրիչի առաջ... Մեծացել է շրջաններից մեկում, առաջին անգամ աղջկա հանդեպ հետաքրքրություն է զգացել 7 տարեկանում, հետո 14 տարեկանում է սիրահարվել... աղջկա, չի հասկացել, թե ինչ է իր հետ կատարվում, երկար ժամանակ մտածել է, որ ինքը կամ գիժ է, կամ հիվանդ, իրեն մենակ է զգացել այս աշխարհում, մինչեւ որ զարմուհին չի պատմել, որ նման բաներ եղել են ու կան աշխարհում, երբ աղջիկը աղջկա է սիրում: Ակիանը մի դեպք պատմեց իր կյանքից: 18 տարեկանում սիրահարված է եղել 15 տարեկան Միլենա անունով մի աղջկա: Հագնվել է տղայի նման, մազերը կարճ կտրել, անունն էլ դրել Արմեն ու սկսել է սիրահետել աղջկան: Հաճախակի զանգահարել է, նամակներ գրել, սարերից կակաչներ է քաղել, լցրել այն ճանապարհի վրա, որտեղով անցնում է աղջիկը, մինչեւ որ Միլենան սիրահարվել է իր երազների ասպետ Արմենին, առանց գիտակցելու, որ ռոմանտիկ ու քաջ սիրտը բաբախում է կանացի մարմնում... Երբ գաղտնիքը բացահայտվել է, Միլենան չի հրաժարվել իր սիրուց, հանդիպել են այնքան ժամանակ, մինչեւ աղջկա ծնողները նրան տարել են երկրից... Ակիանը գեղեցիկ կանացի մարմին ունի, բայց դեմքի մեջ տղայական արտահայտություն կա, ոչ թե կոպիտ տղամարդկային, այլ նուրբ, պոետիկ պատանեկան: Ասում է, որ փոքր ժամանակ կորցրել է մորը, ու դա է պատճառը, որ ինքը ուժեղ պետք է լիներ ու եղել է: Փոքրուց ունեցած այդ ուժի շնորհիվ է, որ, լինելով բոլորից տարբեր, կարողացել է դիմակայել: Ու չնայած Ակիանը հիմա գիտի, որ ինքը մենակ չէ այս աշխարհում ու այս երկրում, որ ինքը հիվանդ չէ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում իրեն ճնշված է զգում: Հեռուստահաղորդումներում հրավիրված հոգեւորականները միայն պարսավում են իրենց նմաններին, սերիալներում եւ հաղորդաշարերում համասեռամոլությունը միայն ծաղրվում է. "Կանչում են ինչ-որ մարմնավաճառների ու խոսացնում են լեզբիանկաների մասին, ցույց են տալիս այնպիսի կադրեր, որտեղ մի քանի աղջիկներով են անկողնում, էդ իմ համար էլ ա տհաճ, զզվելի, ամեն ինչ ուզում են անեն, որ էս հասարակությունը զզվի մեզանից, դրա մեջ ցույց չեն տալիս էն մաքուր բանը, որ կա: Ընենց մարդկանց են ցույց տալիս, որոնց մոտ այլասերվածություն ա, իրանց համար մեկ ա արդեն՝ տղամարդու հետ կլինեն, թե կնոջ կամ քանի հոգու հետ կլինեն": Ակիանը չի հասկանում է, թե ինչու են հոգեւորականներն ասում, թե դա մեղք է. "Ես չեմ մտածում, որ էդ մեղք ա, մեղքը մարդ սպանելն ա, էն նույն մարդիկ, որոնք մեզ մեղքի մեջ են մեղադրում, երբեք չեն ասի, որ պատերազմ գնացող, զենք վերցնող ու մարդ սպանողները մեղք են գործում, իսկ իմ համար մեղք գործելը հենց էդ ա: Իսկ եթե Աստված ա ինձ սենց ստեղծել, ինչի՞ ա էնպես ստեղծել, որ հետո մեղադրի: Թող նորմալ ստեղծեր: Ես շատ կուզեի նորմալ կին լինեի, ընտանիք ունենայի, բայց ինքն ա ինձ սենց ստեղծել: Եթե ես սիրում եմ իմ նմանին, դա մեղք ա՞": Ակիանը երբեմն եկեղեցի հաճախում է, բայց Աստված նրա համար անուն չունի: Փորձել է մի քանի անգամ Աստվածաշունչ կարդալ, բայց մի քանի էջից թողել է, չի կարդացել: Գնում է քրիստոնեական եկեղեցի, բայց Քրիստոսին չի հավատում, իր մեջի Աստծուն է աղոթում:
Ակիանը չի մանրամասնում կնոջ հետ անկողնային հարաբերությունները, բայց ասում է. "Դրանից սիրուն բան իմ համար չկա": Պատմում է նաեւ, որ երբեւէ տղամարդու հետ սեռական հարաբերություններ չի ունեցել: Իհարկե, իրեն սիրահետել են, բայց ինքը չի պատկերացրել, թե ոնց կարող է լինել տղամարդու հետ, մեկ անգամ միայն համբուրվել է ու համոզվել, որ դա իրեն միայն տհաճություն է պատճառում: Շրջանից գալով Երեւան, Ակիանը ինտերնետի միջոցով է ծանոթացել իր ընկերուհիների հետ ու երբ առաջին անգամ եղել է աղջկա հետ, վերջնականապես համոզվել է, որ իրեն այս կյանքում տղամարդ պետք չէ: Հայ տղամարդկանց Ակիանն այնքան էլ չի սիրում, ասում է, որ մեծ մասը "քյարթ" են, կոպիտ են ու նվաստացնում են կանանց: Դա է պատճառը, որ եթե անգամ աղջիկն ի ծնե լեսբի չէ, մի օր թողնում-փախչում է իր տղամարդուց դեպի կնոջ նուրբ աշխարհ... Ակիանը կնոջ հետ հարաբերություններում սեքսն այնքան էլ չի կարեւորում, ուզում է սիրել, ասում է, որ իրեն լավ է զգում, երբ ձեռքը բռնում ու քայլում է պարզապես: Ակիանի ընտանիքը գիտի, որ նա լեսբուհի է, իհարկե, մեղադրում են, ծանր են տանում, բայց հաշտվել են այդ մտքի հետ ու ասել. "Քո կյանքն է, ինչ ուզում ես՝ արա": Ակիանի մեջ որքան էլ մեռած են կանացի բնազդները, այնուամենայիվ, արթուն են մայրական բնազդները: Ակիանը երազում է երեխա ունենալու մասին, բայց ոչ մի դեպքում դա չի անի տղամարդու հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելով, դրա համար հիմա գոյություն ունի արհեստական բեղմնավորում. "Բայց ես չեմ կարա երեխա ունենամ էս երկրում: Ես չեմ աշխատում: Ես հաստատ աշխատավայրում պրոբլեմներ կունենամ: Մասնագիտությամբ բարմեն եմ, բայց ընենց են անում, որ հիասթափվենք, էս երկրից գնանք": Ակիանը հիմա ապրում է իր ընկերուհու հետ, նրանք նպատակադրվել են մեկնել Հայաստանից՝ հավանաբար Եւրոպա:

*written by Ashxen Keshishian,
reprinted from www.hraparak.am

No comments: